ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում «տարօրինակ» է անվանել Ուկրաինային զենք մատակարարող արևմտյան երկրների տրամաբանությունը։
Նրա խոսքով` Արևմուտքը «դժոխային կարուսել» է կազմակերպել Ուկրաինային զենք մատակարարելով։
«Դաշինքի խնդիրը խաղաղության հասնելը չէ, և դա ակնհայտ է»,- ասել է նա։
Զախարովան փաստել է, որ Ուկրաինային զենք մատակարարելը մարդկանց մահվան պատճառ է դառնում։
«Դա խաղաղ ռազմատեխնիկական համագործակցություն չէ, փորձի փոխանակում չէ, դա հակամարտության գոտի զենքի մատակարարում է արյունահեղությունը շարունակելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտնել էր Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման մասին։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին 800 մլն դոլարի ռազմական լրացուցիչ օգնության փաթեթ հատկացնելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 63-րդ օրը։