ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը, որը մայիսի 21-31-ը կկայանա Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Ըստ հաղորդագրության` առաջնությանը չմասնակցելու որոշումն ընդունել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ հրաժարվելու պատճառը բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելն է և ԵԱ-ում «հայկական կողմի հնարավոր սադրանքները»։
Հիշեցնենք` մրցաշարն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որն այս պահին վերանորոգման փուլում է։