ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի գրոհայինները Նիկոլաևում բազմաթիվ զոհերով սադրանք են նախապատրաստել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների՝ նեոնացիստներն այդ նպատակով «Նիկոլաևի ավիավերանորոգման գործարան» ձեռնարկության մերձակայքում՝ փողոցի երկայնքով, տեղադրել են ռադիոկառավարվող պայթուցիկ սարքեր՝ խոցող տարրերով:
«Ազգայնականները ծրագրում են պայթուցիկ սարքերը գործարկել խաղաղ քաղաքացիների զանգվածային կուտակման ժամանակ և դրանում մեղադրել ՌԴ զինծառայողներին»,– նշել է Միզինցևը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել էր Նիկոլաևում համաճարակաբանական աղետի առաջացման վտանգի մասին։
Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն նախապես զգուշացնում է Արևմուտքին, որ Կիևի իշխանությունները մտադիր են ԶԼՄ-ների միջոցով այս և այլ նմանատիպ ֆեյքեր տարածել «ռուսների վայրագությունների» մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։