ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Twitter–ի նախկին ղեկավար և հիմնադիր Ջեք Դորսին ողջունել է միլիարդատեր Իլոն Մասկի կողմից ընկերության ձեռքբերումը և հայտարարել, որ վստահում է նրան։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր բլոգում։
Միևնույն ժամանակ Դորսին կարծում է, որ Twitter–ը չպետք է պատկանի որևէ մեկին որպես ընկերություն, այլ պետք է գոյություն ունենա որպես «հանրային բարիք»։
«Սկզբունքորեն, չեմ կարծում, որ Twitter–ը պետք է ղեկավարի կամ պատկանի որևէ մեկին։ Այն պետք է հանրային բարիք լինի արձանագրության մակարդակում, այլ ոչ ընկերություն։ Որպես ընկերություն խնդիրները լուծելու հարցում, սակայն, ես վստահում եմ Իլոնին, որպես միակ ճիշտ որոշում։ Իլոնը նպատակ ունի ստեղծելու հարթակ, որը «առավելագույնս հուսալի է և լայն առումով ներառական» կլինի, և դա ճիշտ է», – գրել է Դորսին։
Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ձեռք է բերում Twitter–ը 44 մլրդ դոլարով։ Ապրիլի 4-ին Մասկը հայտնել էր, որ Twitter 9,2% բաժնետոմսերի սեփականատերն է, իսկ ապրիլի 14-ին հայտարարեց, որ պատրաստ է գնել բաժնետոմսերի ողջ 100%–ը` յուրաքանչյուրի դիմաց վճարելով 54,2 դոլար։