Սուրեն Պապիկյանը պատերազմից հետո ստեղծված իրավիճակը ներկայացրել է ՆԱՏՕ-ի պաշտոնյային

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին (26 ապրիլի, 2022թ). Երևամ
Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին պատմել է նաև Արցախում առկա մարտահրավերների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Պապիկյանը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցերին: