Ստեփանակերտի գերեզմանատնից 150 ծաղկեպսակ է գողացել` վերավաճառելու նպատակով

Հանցանքի վայրում Արցախի ոստիկանները բռնել են օրինազանցին ու հայտնաբերել գողացած պսակների կոնստրուկցիաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Արցախի ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Ստեփանակերտի գերեզմանատնից ինչ–որ մեկը ծակեպսակներ է գողանում։
Գնալով ահազանգի հետքերով` իրավապահները պարզել են, որ ապրիլի 22-ի գիշերը Ստեփանակերտի Բեգզադյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատնից ՀՀ Լոռու մարզի 33-ամյա բնակիչ Հ. Մ.-ն հափշտակել է 151 հատ ծաղկեպսակ, քանդել է դրանց վրա ամրացված ծաղիկները։ Իսկ ծաղկեպսակների կոնստրուկցիաներից 109 հատը թաքցրել է գերեզմանատան մոտակա անտառահատվածում, 42–ը պահել իր վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենայի մեջ` դրանք Հայաստան տեղափոխելու ու վաճառելու նպատակով:
Քաղաքացին բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն: