ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Արցախում այսօր սպանություն է կատարվել. տղամարդը հրկիզել է մեքենան, որի մեջ իր կինն է եղել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ապրիլի 26-ին, ժամը 14:55-ին Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում նշված տեղանքի անտառածածկ հատվածում Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի մեջ գտնվող նրա կինը` 54–ամյա Գ.Ե.-ն, այրվածքներից մահացել է։
Տղամարդը ստացած տարբեր աստիճանի այրվածքներով շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն: