Պուտինը ՀԱՊԿ-ի շրջանակում իրավական օգնության օրինագիծ է ներկայացրել Պետդումա

ՀԱՊԿ-ի շրջանակում կստեղծվեն փոխադարձ իրավական աջակցության մեխանիզմներ` կազմակերպության անդամ երկրների տարածքներում ՀԱՊԿ կոնտինգենտի հետ կապված հանցագործությունների բացահայտման մասով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագրի նախագիծը։
Փաստաթուղթը նախատեսում է իրավասության հարցերի շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության մեխանիզմների ստեղծում և իրավական օգնության տրամադրում, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ երկրներում արագ արձագանքման հավաքական ուժերի ժամանակավոր տեղակայման հետ կապված գործերով։
ՀԱՊԿ-ը քննարկել է ճգնաժամային արձագանքման կիրառման մեխանիզմները
Համաձայնագիրը նախատեսում է կողմերից մեկի կատարած հանցագործությունների օպերատիվ հետաքննություն։
Այն գործում է թե՛ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի անդամների նկատմամբ, և թե՛ նրանց կողմից իրականացվող հանցագործությունների դեպքում։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: