Մոտոերթի երեք մասնակցի ձերբակալել են. Արսեն Բաբայանը հրավիրում է ՄԻՊ–ի ուշադրությունը

Արսեն Բաբայանը նշում է, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոն): Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
«Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, որը որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելիս կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին հատակին»,–գրել է Բաբայանը։
Նա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրում միջադեպի վրա։ Բաբայանը հայտնում է, որ փաստաբաններն իրենց նախաձեռնությամբ արդեն ոստիկանության բաժիններ են գնացել։
Կարին Տոնոյանը դատախազությունից պահանջում է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճան ճանաչել
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիրները Երևանում մոտոերթով իրազեկման ակցիա են իրականացրել։
Այսօր երեկոյան ժամը 19։30-ին էլ Սասունցի Դավթի արձանի մոտից կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։