ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ երիտասարդ կին է վրաերթի ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` նշելով, որ հաղորդումը ստացել են ժամը 18։24–ին։
«Նախնական տվյալներով՝ կինը վրաերթի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը։
Yerevan.Today-ի հետ զրույցում ոստիկանությունը հայտնել է, որ կինը հղի է եղել և տեղում մահացել է։