Դատապարտյալի անվամբ «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից 16 հեռախոս և այլ իրեր են հայտնաբերել

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Դատապարտյալ Վ. Կ.–ի անվամբ քաղաքացի Ն. Լ.–ի` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ բերած սառնարանում հայտնաբերվել է 16 բջջային հեռախոս, 3 ականջակալ, USB 8 լար և բջջային հեռախոսի մարտկոց։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի վարչությունից։
ՔԿՀ–ում ծառայողներն այդ իրերը հայտնաբերել են զննության արդյունքում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։