ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության (ВГТРК) հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ մեկնաբանելով իր նկատմամբ մահափորձը, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է` չի նկատել, որ իրեն հետևելիս լինեն։
«Ոչ, ես ոչինչ չեմ նկատել։ Ոչ մի դրսևորում չի եղել, ինչը վկայում է այն մասին, թե որքան պրոֆեսիոնալ և հստակ են աշխատել մեր լիազոր մարմինները»,- ասել է Սոլովյովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նկատել է, որ իրեն հետևեն։
Նա նշել է, որ արդեն տևական ժամանակ զբաղվում է սեփական անվտանգության հարցով՝ այն բանից հետո, երբ սպառնալիքներ հնչեցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։
՝Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, հայտարարել էր, որ ԱԴԾ-ն կանխել է ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի դեմ մահափորձը:
ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնում ավելի ուշ հստակեցրել են, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի մասին է։ Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է նեոնացիստների ձերբակալության մասին, որոնք Կիևի հանձնարարությամբ ծրագրում էին լրագրողի սպանությունը:
Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում ձերբակալվածների մոտից առգրավվել է «Մոլոտովի կոկտեյլ» տեսակի 8 հրկիզող սարք և այլ զենքեր, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով, ազգայնական գրականություն և ատրիբուտիկա։