ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տվերի մարզի կառավարությունը հայտնում է, որ Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության զորքերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի շենքում մահացածների թիվը հասել է 17-ի։
Ավելի վաղ հայտնել էին 10 մահացածի և ավելի քան 20 տուժածի մասին։ Ոմանք փրկվելու համար նետվել էին շենքից։
«Ցավոք, այս պահին մահացածների հաստատված թիվը հասել է 17-ի, նրանցից 5-ի ինքնությունը պարզվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ հրդեհ է բռնկվել ՌԴ ՊՆ գիտական հաստատության վարչական շենքի երկրորդ հարկում։
Որոշ ԶԼՄ–ներ ենթադրեցին, որ կրակի արագ տարածման պատճառ եղել է այն, որ ուշ են դիմել հրշեջների օգնությանը։ Սակայն ավելի ուշ ԱԻՆ–ից հայտնեցին, որ ԳՀԻ–ի այրված շենքը կահավորված է եղել հրդեհի մասին տեղեկացման ավտոմատ համակարգով, որն առանց մարդու մասնակցության հրդեհի մասին ազդանշանն արագ փոխանցում է «01» հերթապահ բաժին։