ՌԴ-ն պահանջում է, որ Կիևն ազատ արձակի «Ազովստալում» գտնվող խաղաղ քաղաքացիներին

Միխայիլ Միզինցև
Ռուսական կողմը պատրաստվում է հետ քաշել ստորաբաժանումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսական բանակը պատրաստ է հերթական անգամ մարդասիրական միջանցք բացել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գտնվող խաղաղ բնակիչների համար, եթե այդպիսիք կան։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Եթե մետալուրգիական կոմբինատում խաղաղ քաղաքացիներ կան, ապա մենք խստորեն պահանջում ենք, որ Կիևի իշխանությունները նրանց ազատ արձակելու հրաման տան ազգայնական կազմավորումների հրամանատարներին»,- ասել է Միզինցևը:
Այս հայտարարությունը 30 րոպեն մեկ ռադիոալիքներով անդադար հասցնելու են «Ազովստալում» գտնվող ուկրաինական խմբավորումներին։ Բացի այդ, Ռուսաստանը Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի միջոցով այդ մասին տեղեկացրել է ուկրաինական կողմին:
Ռուսական կողմը պատրաստ է «լռության ռեժիմ» սահմանել և հետ քաշել մարտական ստորաբաժանումները։ Քաղաքացիական անձանց դուրս գալու համար որևէ խոչընդոտ չկա։
«Ազովստալի» գրոհի չեղարկումը խափանել է Արևմուտքի պլանները․ ՌԴ ՊՆ
«Առաջնորդվելով զուտ մարդասիրական սկզբունքներով՝ Ռուսաստանի զինված ուժերը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումները 2022 թվականի ապրիլի 25-ին, ժամը 14:00-ից միակողմանի կերպով դադարեցնում են ցանկացած մարտական գործողություն, ստորաբաժանումները հետ են քաշվում մինչև անվտանգ հեռավորություն, և ապահովվում է քաղաքացիների դուրսբերումը իրենց ընտրած ցանկացած ուղղությամբ»,-հայտնել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։