ՊՎԾ-ն մշտադիտարկումներ է անում ՊՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ պետական կառույցներում

Արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ է իրականացնում 5 տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում։
Տեղեկությունը հայտնում է ՊՎԾ մամուլի ծառայությունը։
Այդ թվում՝
Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում
ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ առողջապահության նախարարությունում
ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում
ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում
Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։
Վերահսկողական գործառույթներ են մեկնարկել առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի, Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ԱԳՆ-ում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:
Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց: