Փարիզ - Երևան - Փարիզ երթուղով թռիչքներն արդեն մեկնարկել են

Ավիաընկերությունը Փարիզ-Երևան-Փարիզ ուղղությամբ շաբաթական երկու չվերթ է նախատեսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Transavia» ավիաընկերությունը սկսել է Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով թռիչքներ իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Չվերթերն իրականացվում են յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար պետք է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հիշեցնենք, որ «Transavia» ավիաընկերությունը մարտի 31-ին էր հայտարարել Փարիզ (Օռլի)-Երևան-Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերի մասին։