Երևանի «Orange Fitness» ակումբում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 06։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Orange Fitness» պրեմիում ակումբի շոգեբաղնիքում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ ժ․07։48-ին։ Այրվել են շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և ջերմահարվել մոտ 20 քմ տարածք։