ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին՝ վերընտրվելու կապակցությամբ, և մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման ու Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանը՝ Թվիթերում։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին անցկացված՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով ստացել է 18 779 809 ձայն (58,6 %), իսկ «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 13 297 728 ձայն (41,4 %)։
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարով։ Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեին մոտ 49 մլն քաղաքացիներ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, որին մասնակցել են 12 թեկնածուներ։ Երկրորդ փուլ են անցել Մակրոնն ու Լը Պենը։