«Մենորկա Օփեն -2022»-ում հայ երիտասարդ գրոսմայստերները գրավել են 3–րդ և 4–րդ տեղերը

Մրցաշարի հաղթող է ճանաչվել 15-ամյա հնդիկ շախմատիստ Գուկեշ Դոմարաջուն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ավարտվել է Իսպանիայի Մենորկա կղզում ընթացող «Մենորկա Օփեն 2022»-ը, որին մասնակցող հայ երիտասարդ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը գրավել են 3-րդ և 4-րդ հորիզոնականները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սարգսյանը և Մարտիրոսյանը 7 հնարավոր միավորից վաստակել են 5,5 միավոր՝ զգալիորեն բարելավելով նաև իրենց միջազգային վարկանիշները։
Նշենք, որ մրցաշարի հաղթող է ճանաչվել 15-ամյա հնդիկ շախմատիստ Գուկեշ Դոմարաջուն, որն այս հաղթանակի շնորհիվ դարձավ առաջին պատանի շախմատիստը, որ ընդգրկվեց աշխարհի լավագույն 100-յակում։
Մրցաշարն ընթանում էր ապրիլի 20-24-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը Իսպանիայի Լա Ռոդա քաղաքում մեկ այլ միջազգային մրցաշարի էին մասնակցել։ Մարտիրոսյանն այդ մրցույթում դարձավ երկրորդը՝ իր վարկանիշը բարձրացնելով 8,7 կետով։