ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շաունակվում է։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 164 083 պատվաստում։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 124 381 քաղաքացի, իսկ ամբողջապես պատվաստված է 992 195 անձ։
Բացի այդ, կորոնավիրուսի դեմ բուստեր դեղաչափ է ստացել 44 175 անձ։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի տվյալկներով կորոնավիրուսի դեմ ՀՀ-ում կատարվել է 2 152 657 պատվաստում։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 120 804 քաղաքացի, իսկ ամբողջապես պատվաստված են 987 513-ը։
Բացի այդ, կորոնավիրուսի դեմ բուստերային (խթանիչ) դեղաչափ է ստացել 41 187 անձ։