Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

Կաշառքի դեպքով հարուցված քրեական գործով մեկ պաշտոնատար անձ կալանավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Քրգործով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն կազմակերպության օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նախնական համաձայնությամբ ստացել են խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես պարզվել է, որ «Կամօյլ» ընկերության կողմից առանց թույլտվության Կոտայքի մարզի Արզնի համայնքում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար վերոհիշյալ անձինք 2021 թվականի հոկտեմբերի 21-ին ստացել են 1000 դոլարին համարժեք 476 000 դրամ կաշառք:
Նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ա. Գ.-ին և Պ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով` կաշառք ստանալու հատկանիշներով: Ա. Գ.-ին կալանավորել են, իսկ Պ. Ե.-ի նկատմամբ գրավ է կիրառվել։
Խոշոր չափերով կաշառք տալու համար ընկերության սեփականատեր Կ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով` կաշառք տալու հատկանիշներով:
Զորակոչիկներին ծառայությունից ազատելու պատրվակով շիրակցի տղամարդը կաշառք է վերցրել
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: