«Կալաշնիկով» ընկերությունը սկսել է գերարագ գնդակով սև փամփուշտների արտադրությունը

«Կալաշնիկով» ընկերության սև փամփուշտների բալիստիկ ցուցանիշները բարելավվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. «Կալաշնիկով» ընկերությունը սկսում է սև պարկուճով և գերարագ գնդակով «Ստրելա» փամփուշտների վաճառքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Կալաշնիկովը» վաճառքի է հանում սև պարկուճով փամփուշտների շարքը։ Տվյալ սերիայում ներկայացված են առավել հայտնի փամփուշտներ` 9 մմ Luger, 5,45x39, 223 Rem., 7,62x39, 308 Win., 7,62x54R։ Դրանք նախատեսված են «Կալաշնիկովի» և Իժևսի մեխանիկական գործարանի ամենապահանջված զենքերի համար` «Տիգր», «Սայգա», «Լոս» կարաբինների և այլնի համար», – ասել են մամուլի ծառայությունում։
«Սև» փամփուշտների բալիստիկ ցուցանիշները բարելավվել են։
«Այսպես, օրինակ, ավելացվել է փամփուշտների արագությունը, ինչը մեծացնում է թիրախին հարվածելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ փամփշտակալում հաջողվել է պահպանել ճնշումը թույլատրելիի սահմաններում, ինչը բացառում է ծանրաբեռնվածությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Փամփուշտներին բնորոշ սև գույն է տրվել հակակոռոզիոն հատկություններով օժտված լրացուցիչ նյութով հատուկ պատելու հաշվին։