Իլոն Մասկը 44 մլրդ դոլարով գնում է Twitter-ը

Ընկերությունը հայտարարել է վերջնական համաձայնագրի կնքման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը 44 մլրդ դոլարով գնում է Twitter սոցցանցը։ Տեղեկությունը հայտնում է Twitter ընկերությունը։
«Վերջնական համաձայնագիր է կնքվել այն մասին, որ Իլոն Մասկն ամբողջությամբ ձեռք կբերի ընկերությունը` մեկ բաժնետոմսի դիմաց վճարելով 54,2 դոլար։ Գործարքը գնահատվում է մոտավորապես 44 մլրդ դոլար», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ պատրաստ է այդ գնով ձեռք բերել ընկերությունը։ Twitter-ն իր հերթին հայտարարել էր, որ կուսումնասիրի Մասկի առաջարկը։
Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվամիջոցները