ՀՀ զորամասերում գործնական և ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Պարապմունքների ընթացքում բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասում և զորամիավորումում անցկացվել են ցուցադրական և գործնական պարապմունքներ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 25-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի»,– ասված է հաղորդագրությունում:
Հրետանավորների զորավարժություններ
Նշվում է, որ անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։
N զորամասում էլ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ցուցադրական պարապմունքներ: Պարապմունքների շրջանակում ծավալվել են ուսումնական կետեր, քննարկվել դիտարկման համակարգերով նշանակետերի հայտնաբերման, հետախուզման, ստորաբաժանումների ներդաշնակման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։