ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին:
Նա նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես համաժողով՝ հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ:
ՀՀ նախագահն իր հերթին ողջունելի է համարել խորհրդի գործունեությունը և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Photo : official site of the President of RA
Նշենք, որ Ֆրանսահայերի խորհուրդը ձևավորվել է վերջին տարիներին՝ նպատակ հետապնդելով մի կողմից վեր հանել և համակարգել հայապահպանությանն ուղղված խնդիրները։
Ֆրանսահայերի խորհուրդը նաև նպատակ ունի զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, կրթություն, իրավունք, առողջապահություն և այլն: