Ֆրունզիկից մինչև Բաբաջանյան. երիտասարդներն Արցախին նվիրված ակցիա են արել Երևանում

Ֆրունզիկ Մկրտչյան
Ընդդիմության ակցիաների երկրորդ փուլը մեկնարկել է։ Երիտասարդներն Արցախին նվիրված ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Այսօր մի խումբ ուսանողներ ակցիա են իրականացրել` ի պաշտպանություն Արցախի անկախության։ Նրանք շրջել են Երևանում և Արցախի դրոշի պատկերով կպչուն պիտակներ փակցրել քանդակների վրա։ Արցախի դրոշով են «պատվել» «Տղամարդիկ» արձանախումբն ու Առնո Բաբաջանյանի արձանը։
«Սկսվել ա». երիտասարդները Արաբկիրում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ
Երիտասարդները կառավարության երրորդ շենքի դիմաց գտնվող «Անվախ աղջկա արձանի» ուսերին Արցախի դրոշն են գցել։
«Մենք Արցախի հետ ենք». ուսանողներն Արցախի դրոշ տեղադրեցին ԵՊԲՀ-ի բակում
Նրանք նաև «Defend Artsakh» («Պաշտպանի՛ր Արցախը») են գրել երևանյան փողոցների անցումների մոտ։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն ապրիլի 12-ին բոյկոտեցին ԱԺ նիստը և դուրս եկան խորհրդարանի նիստերի դահլիճից։ Մինչ այդ նրանք Արցախի դրոշն էին տեղադրել ԱԺ դահլիճում։ Դրանից հետո ընդդիմությունն արշավ սկսեց` Արցախի դրոշը տեղադրելով ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում։
Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է, բուն պայքարը առաջիկայում տեսանելի կլինի. Մամիջանյան