Էրդողանը պլանավորում է մոտ ապագայում հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Նախօրեին Էրդողանը հեռախոսային բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ապագայում հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։
Նշենք, որ երեկ` ապրիլի 24–ին, Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ... Էրդողանն ասել է, որ Անկարան դրականորեն է վերաբերվում Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցին։ Սպասվում է, որ մոտ ապագայում Էրդողանը հեռախոսազրույց կունենա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինի հետ»,-հայտնել է հեռուստաալիքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։