ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վաղը` ապրիլի 26–ին, հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքիայի առաջնորդը հստակեցրել է, որ կիրակի օրը բանակցություններ է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մեր նպատակը կայուն հրադադարի շուտափույթ ձեռքբերումն է և առաջնորդների հանդիպման կազմակերպումը», - ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին հղած իր ուղերձում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 61-րդ օրը։