Եկեք բոլորս միասին հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին. Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն այցելել է Ծիծեռնակաբերդ. Արխիվային լուսանկար
Իր գրությանը կից նա օգտագործել է «ArmenianGenocide» եւ «NeverForget» հեշթեգերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. 1915թ․-ի Հայոց ցեղասպանության տարելիցին է անդրադարձել ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը։
«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Եկե՛ք բոլորս միասին հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին։ Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ինստագրամյան ու ֆեյսբուքյան իր էջերում գրել է ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը։
Իր գրությանը կից նա օգտագործել է «ArmenianGenocide» եւ «NeverForget» հեշթեգերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում, ինչպես նախորդ տարի, այնպես էլ երեկ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը։