Դեբեդ գետը երեխա է ընկել

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 30 փրկարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։