ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։
Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ
© Photo : ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն
Նշվում է, որ Ստեփանակերտ - Բերձոր - Աղավնո միջպետական մայրուղու տարբեր հատվածներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։
Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ
© Photo : ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն
Ճանապարհաշինական աշխատանքներն այժմ շարունակվում են ավտոճանապարհի առանձին հատվածներում՝ իրականացվելով ասֆալտբետոնե ծածկույթի քայքայված և վնասված տեղամասերի հեռացման և նորոգման աշխատանքներ։
Հավելենք, որ աշխատանքներն իրականացվում է «Կապավոր» ՍՊ ընկերության կողմից։