Թուրքիան կենտրոն է ստեղծում հայրենական ՀՕՊ համակարգերի արտադրության համար

ՀՕՊ. Արխիվային լուսանկար
Կենտրոնը տարբեր առաջադեմ ենթակառուցվածքներ կներառի, որոնք համակարգերի մշակման և սերիական արտադրության ժամանակ կօգտագործվեն թեստավորման նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիան փորձարարական-ինտեգրացիոն կենտրոն է ստեղծում, որտեղ հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգեր կարտադրվեն, հայտնում է Star թերթը։

Նշվում է, որ կենտրոնը կստեղծվի Բաշքենթի արդյունաբերական գոտու (BOSB) տարածքում, ASELSAN պաշտպանական ընկերության հենքի վրա։ Այնտեղ կկարգավորվի թուրքական պաշտպանական արդյունաբերության կողմից մշակված ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի արտադրությունը։

Օբյեկտը համակարգերի/ենթահամակարգերի արդյունավետ արտադրության համար տարբեր առաջադեմ ենթակառուցվածքներ կներառի, որոնք համակարգերի մշակման և սերիական արտադրության ժամանակ կօգտագործվեն թեստավորման և ինտեգրման նպատակով։
Պարբերականի տվյալներով` մոնտաժման աշխատանքներում էական առաջընթաց է արձանագրվել, օբյեկտը շուտով շահագործման կհանձնվի։