ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ կմնա իտալական «Ռոմայում»։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան։
Նրա խոսքով`ակումբի ղեկավարությունն ու ինքը` ֆուտբոլիստը հետաքրքրված են մինչև 2023 թվականի ամառ համագործակցությունը շարունակելու հարցում։
Մխիթարյանի` «Ռոմայում» մնալու մասին ավելի վաղ հայտնել էր ակումբի տնօրեն Տիագո Պինտոն։
«Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարացնելու առումով խնդիրներ չկան։ Մեր ընդհանուր ցանկությունն է շարունակել համագործակցությունը», – Պինտոյի խոսքերն է մեջբերում DAZN–ը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիս ամիսը։