Համագործակցության նոր մոդել է պետք` առանց Ուկրաինայի անդամակցության. Շալենբերգ

Ալեքսանդր Շալենբերգ
Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ ճկունություն ցուցաբերել Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կիևին և Բրյուսելին համագործակցության նոր մոդել է հարկավոր, որը ԵՄ-ի լիիրավ անդամակցություն չի ենթադրում։ Այս հայտարարությունն արել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Տեղեկությունը հայտնում է Heute թերթը։
«Լիիրավ անդամակցությունից, Եվրոպական տնտեսական գոտի մտնելու մոդելից բացի, անհրաժեշտ է համագործակցության նոր մոդել մշակել»,– ասել է Շալենբերգը:
Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել ավելի մեծ ճկունություն ցուցաբերել Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցում: Նա հիշեցրել Է Արևմտյան Բալկանների փորձը, որն ավելի երկար ճանապարհ է հաղթահարել ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:
Հիշեցնենք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրեց Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինային թեկնածու-երկրի կարգավիճակ տալու բանաձևին։
Ջոնսոնն ու Զելենսկին խոսել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նոր փուլի մասին