Եզրափակիչում կարող էին հայեր լինել. Արոնյանը և Սևյանը չանցան ԱՄՆ-ի գավաթի կիսաեզրափակիչ

Ամերիկայի գավաթն ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցույթ է, որի մրցանակային ֆոնդը 300 000 դոլար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Ամերիկայի Գավաթի խաղարկությունում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Արոնյանը 2 պարտիաներում պարտվեց Լենյեր Դոմինգեսին։ Նա պարտվեց առաջին և ոչ ոքի խաղաց երկրորդ պարտիայում։
Կիսաեզրափակիչ չանցավ նաև մեր մյուս հայրենակից Սամուել Սևյանը։ Նրա մրցակիցն ամերիկացի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն էր` համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան։ Կարուանան հաղթել էր լրացուցիչ պարտիաներում, երկու դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի։
Ամերիկայի գավաթն ԱՄՆ-ի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցույթ է, որը բաղկացած է երկու առանձին նոկաուտ մրցաշարերից: Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 դոլար: Հաղթողը կստանա 50 հազար դոլար։ Մրցույթն անցկացվում է Սենթ Լուիսում ապրիլի 20-ից:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը 2021 թվականի դեկտեմբերից հանդես է գալիս ամերիկյան դրոշի ներքո:
Լևոն Արոնյանի հաղթական մեկնարկը՝ Ամերիկայի գավաթի խաղարկությունում