Արթուր Դալալոյանը ոսկի է նվաճել Իտալիայի ակումբային առաջնությունում

Արթուր Դալալոյան
Օլիմպիական չեմպիոնը 14,800 միավոր է վաստակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հենացատկ վարժությունում Իտալիայի ակումբային առաջնության ոսկի է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է RT–ն։
Նշվում է, որ օլիմպիական չեմպիոն, Romagna Team ակումբի կազմում հանդես եկող Դալալոյանը մրցավարներից 14,800 միավոր է ստացել։
Արծաթե մեդալի է արժանացել Նիկոլա Բարտոլինին Pro Patria Bustese–ից (14,700), բրոնզե մեդալի` Մենդոսա Վարան Ares–ից (14,600)։
Romagna Team-ը դուրս է եկել իտալական A Սերիայի եզրափակիչ:
Նշվում է, որ իտալական ակումբները չեն հրաժարվել ռուսաստանցի մարզիկների հետ համագործակցությունից` ի տարբերություն գերմանական թիմերի, որոնք դադարել են ռուսաստանցի մարմնամարզիկներին հրավիրել իրենց մրցումներին։
Ապրիլի 15-ին Դալալոյանը Ռուսաստանի չեմպիոն էր դարձել անհատական բազմամարտում։
Ինձ ճիշտ չեն հասկացել․ Արթուր Դալալոյանը մեկնաբանել է իր հայտարարությունը