ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Լաչինի ուղղություններում։
Հիշեցնենք` շուրջ 2 ժամ առաջ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողի է ձերբակալել` Կովսականի ուղղությամբ։
Հայկական կողմն այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հերքել և չի հաստատել։ Դեպքի մասին չի հիշատակվում նաև է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։