Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանին ուղեկցել են Բակո Սահակյանն ու Արցախի թեմի առաջնորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։
Հարությունյանին ուղեկցել են Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու երկրի բարձրաստիճան ղեկավարությունը։
Կրկին ստիպված ենք պայքարել հանուն սեփական հողում ապրելու իրավունքի. Արցախի նախագահ
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։