Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանական կողը հայտնել է նաև ձերբակալված հայ զինծառայողի անուն ազգանունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի զինված ուժերի զինծառայողի է ձերբակալել։
Հայկական կողմն այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հերքել և չի հաստատել։ Ադրբեջանը նաև հայտնել է, որ ձերբակալվածը ՀՀ ԶՈւ զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովն է։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, որում ասվում է, թե իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողություններ փորձ է եղել։