Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը որևէ կապ չունի իրականության հետ. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանը հայտարարել է, թե հայկական ստորաբաժանումն իբր փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը հերթական սուտն է տարածել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Sputnik Ադրբեջանը, հղում անելով Ադրբեջանի սահմանային պետական ծառայությանը, հայտնել էր, թե ապրիլի 23-ին` մոտավորապես ժամը 18:00-ին, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը իբր փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը Զանգելանի (Ադրբեջանի տիրապետության տակ անցած Կովսականի) հատվածում։ Այդ փորձը, ըստ սահմանապահ ծառայության, կանխվել է։
Ադրբեջանը հրապարակել է Բերձորը շրջանցող ճանապարհի շինարարության լուսանկարները