Ռուսաստանի գեղասահքի հավաքականը չի մասնակցի Հայաստանի բաց առաջնությանը

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ հավաքականը մասնակցելու է երևանյան մրցաշարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի գեղասահքի հավաքականը չի մասնակցի Հայաստանի բաց առաջնությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կոգանը։
Ավելի վաղ Metaratings պորտալը հայտնել էր, որ ռուս գեղասահորդները կմասնակցեն մայիսի 27-28-ը Երևանում կայանալիք մրցաշարին։

«Ես պատկերացում չունեմ, թե ինչ մրցաշար է Հայաստանում, մեր մարզիկները չեն մասնակցելու այդ մրցաշարին»,- ասել է Կոգանը։

Հիշեցնենք` մարտի 1-ին Չմուշկների միջազգային միությունը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին հեռացրել էր կազմակերպության հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներից։ Ռուսաստանի գեղասահորդները ստիպված են եղել բաց թողնել մարտի 21-ից 27-ը ֆրանսիական Մոնպելյեում անցկացված աշխարհի առաջնությունը։
Ինչպիսի՞ն է գեղասահքի գեղեցիկ աշխարհի «խոհանոցը». տեսանյութ