ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, հրապարակել է կրտսեր որդու՝ արքայազն Լուիի նոր լուսանկարները, գրում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայի ամենակրտսեր արքայազնը դարձել է չորս տարեկան, այդ կապակցությամբ մայրը երկու լուսանկար է հրապարակել։ Լուսանկարներում Լուին լողափում է։ Նա բոկոտն խաղում է գնդակով։ Նկարների հեղինակը հենց ինքը` Քեյթն է։
Նշենք, որ թագավորական ընտանիքում որևէ լուսանկար հրապարակելուց առաջ երկար բանակցություններ ու խմբագրումներ են լինում։ Իսկ երեխաների լուսանկարներ տեղադրելը սովորական գործ չէ։
Արքայազն Լուին բրիտանական գահի ժառանգների շարքում հինգերորդն է՝ իր պապ Չարլզից, հայր Ուիլյամից, եղբայր Ջորջից և քույր Շառլոտից հետո։