Խաչանովը Բելգրադի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվել է Ջոկովիչին

Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 530 հազար եվրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Բելգրադի մրցաշարի եզրափակիչ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Կիսաեզրափակիչ խաղում Խաչանովը, որը ստացել է երրորդ համարը, պարտվել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին 6:4, 1:6, 2:6 հաշվով։
Կարեն Խաչանովը Հայաստանում է․ թենիսիստը Երևանից լուսանկարներ է հրապարակել
Եզրափակիչում Ջոկովիչը կխաղա Ֆաբիո Ֆոնինի (Իտալիա, 6) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 2) հանդիպման հաղթողի հետ:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 530 հազար եվրոն: