ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության նոր փուլն ու անվտանգության ապագա նորացված համակարգը
«Եվ մենք այստեղ խոսում ենք նոր փուլի, նոր որակի, ռազմական օգնության հարցում Ուկրաինային դաշնակիցների օգնության նոր փուլի մասին։ Խոսքը ծանր տեխնիկայի մասին է։ Օգնությունը գալիս է։ Արդեն եկել է։ Խոսել ենք նաև պատժամիջոցների մասին, անվտանգության ապագա նորացված համակարգի մասին»,- ասել է Սիբիգան` «Ռադա» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Զելենսկու և Ջոնսոնի բանակցությունները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։