Իրանում սպանվել է ԻՀՊԿ գեներալի որդին

Մեքենայով անցնող անհայտ անձը կրակ է բացել նրա ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) Սիստան և Բելուջիստան նահանգի ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի՝ գեներալ Փարվիզ Աբսալանի որդին սպանվել է անհայտ անձանց կողմից։ Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ILNA-ին։
Գործակալության տվյալներով՝ Մահմուդ Աբսալանը միջադեպի պահին գտնվել է նահանգի վարչական կենտրոնի՝ Զահեդան քաղաքի հսկիչ-անցագրային կետերից մեկում: Մեքենայով անցնող անհայտ անձը կրակ է բացել նրա ուղղությամբ։ Պատահարի հետևանքով այլ տուժածներ չկան:
Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ առնչություն ունեցող ամերիկացի սպային մահացած են գտել
Գործակալությունը նշում է, որ սպանվածը նաև ԻՀՊԿ գեներալներից մեկի թիկնապահն էր, որի մեքենայի ուղղությամբ կրակ են բացել։
Սիստան և Բելուջիստան նահանգը Իրանի համար լարվածության աղբյուրներից մեկն է։ Այն սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին, և արտերկրից եկող թմրանյութերի թրաֆիքի մեծ մասը, ինչպես նաև մաքսանենգ վառելիքի և մյուս ապրանքների զգալի մասը, այս նահանգին են բաժին ընկնում։ Բացի այդ, այստեղ մի շարք անջատողական և իսլամիստական խմբավորումներ են գործում։