Հալեպում ջահերով մեծ երթ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայ հո­գևոր հայրերը՝ մի­աց­նե­լով իրենց ջա­հե­րը, վա­ռել են հու­շա­քա­րի մերձակա ջահը, որը խորհրդանշում է Ցե­ղաս­պա­նու­թյան նա­հա­տակնե­րի հի­շա­տա­կը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հա­լե­պա­հա­յու­թյունը Հա­յոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ջահերթ է անցկացրել դեպի Ազգային գերեզմանատուն։ Այս մասին տեղեկացնում է Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթը։
Ջա­հեր­թին մասնակցել են հոգևորականներ, հայկական երեք կուսակցությունների ներկայացուցիչներ, ՀՄԸՄ-ի Հա­լեպի մասնաճյուղի սկաու­տներ, Քարեն Եփփե ճեմարանի անդամներ, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականը, ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներ, մարզական, մշա­կու­թա­յին և երի­տա­սար­դա­կան միու­թյուն­նե­րի ան­դամ­ներ ու հա­րյուրավոր երի­տա­սարդ­ներ։
Ջահերթն ավարտվել է Ազգային գերեզմանատանը, Ցե­ղաս­պա­նու­թյունը խորհր­դան­շող հու­շա­քա­րին առ­ջև դրվել են ծաղկեպսակներ։ Հայ հո­գևոր հայրերը, մի­աց­նե­լով իրենց ջա­հե­րը, վա­ռել են հու­շա­քա­րի մոտ գտ­նվող ջահը, որը խորհրդանշում է Ցե­ղաս­պա­նու­թեան նա­հա­տակնե­րի հի­շա­տա­կը։
Մենք կանք, մենք ողջ ենք. ջահերով երթը Երևանում միավորել է աշխարհի հայերին
Բեր­իո Հա­յոց թե­մի առաջ­նորդ Տ. Մա­սիս Զոպ­յ­անը ներկաներին է հղել իր պատ­գա­մը.
«Այս ջահերթը վկայում է, որ հալեպահայությունը հաստատակամ է իր պայքարի մեջ։ Նպատակ ունենք, որ Հայաստանը, Արցախը և սփյուռքը միասին այս ջահի նման մնան լուսավոր ու վառ։ Այս օրերը ուխտի օրեր են մեզ համար։ Ուխտենք հավաքական մեր աշխատանքով, պայքարով կյանքի կոչել մեր սրբադասված նահատակների պատգամը», - ասել է նա։
Միջոցառմանը խոսք են ասել նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, հնչել են ազգային երգեր ու ասմունք։