ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ընդունելություն Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում՝ խորհրդարանականների, քաղաքային խորհրդի անդամների և ֆրանսահայերի մասնակցությամբ (22 ապրիլի, 2022թ)․ Փարիզ
Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում, քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով։
Միջոցառմանը մասնակցել են Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, հարյուրավոր ֆրանսահայեր։ Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ընդունելություն Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում՝ խորհրդարանականների, քաղաքային խորհրդի անդամների և ֆրանսահայերի մասնակցությամբ (22 ապրիլի, 2022թ)․ Փարիզ
© Guillaume Bontemps
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային իշխանություններին՝ մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։
Նա հիշեցրել է այն կարևոր դերակատարման մասին, որ Ֆրանսիան ունեցել է Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստան տալու հարցում, շեշտելով, որ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների սերունդները, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ դարձել են Ֆրանսիայի լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ՝ մեծ ավանդ ունենալով Ֆրանսիայի զարգացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ընդունելություն Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում՝ խորհրդարանականների, քաղաքային խորհրդի անդամների և ֆրանսահայերի մասնակցությամբ (22 ապրիլի, 2022թ)․ Փարիզ
© Guillaume Bontemps
Դեսպանը նաև հիշեցրել է, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Հիդալգոյին, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ Փարիզի սրտում Հայաստանի էսպլանադ անունով թաղամասի համար։
Նշենք, որ վաղը` ապրիլի 24–ին, համայն հայությունը նշելու է Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցը։