Երուսաղեմում ուղղափառ Զատկի նախօրեին վառվել է սրբազան կրակը

Ուղղափառ Զատկի նախօրեին կրակի հայտնվելը կոչվում է «սրբազան կրակի հրաշք»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Սրբազան կրակը վառվել է Երուսաղեմի Սուրբ Հարության եկեղեցում, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Սրբազան կրակը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ հարության լույսը։ Ավելի քան 10 դար այստեղ տեղի է ունենում կրակի օծման արարողությունը՝ ուղղափառ Զատկի նախօրեին։ Այն համարվում է հավատացյալների գլխավոր սրբավայրը։
Ուղղափառ Զատկի նախօրեին կրակի հայտնվելը կոչվում է «սրբազան կրակի հրաշք»:
Նշենք, որ այս տարի հազարավոր հավատացյալներ են մասնակցել միջոցառմանը։ 2021-ին նրանց թիվը 2000 էր՝ համավարակի պատճառով, իսկ 2020-ին արարողությունն անցկացվել է առանց հավատացյալների:
Աղոթում եմ համերաշխության համար. պատրիարք Կիրիլը շնորհավորել է հայերին Զատկի տոնի առթիվ