ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանում կանխվել է 31-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 23-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Լ․Կ․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։