ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այսօր` ապրիլի 23–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ավտոտեխսպասարկման կետում մեքենան ընկել է աշխատակցի վրա, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա»,–գրում է կայքը։
Նշվում է, որ մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։
Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Տարածքը սահմանազատվել է։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածի անունը Էդգար էր, նա 36 տարեկան էր։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածի անունը Էդգար էր, նա 36 տարեկան էր։